ՀՀ ԱԱԾ-ն կանխել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձը
ԱԱԾ հաղորդագրություններ
14-02-2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ:
Մասնավորապես, 2019թ. փետրվարի 12-ին ՀՀ քաղաքացու կողմից «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Վ.Մ-ի անվամբ, որպես հանձնուք ներկայացված սառնարանի հետնամասում, հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել է 39 հատ բջջային հեռախոս, հեռախոսի տասնյակ լիցքավորիչներ, մարտկոցներ, ականջակալներ:
Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, պարզվում է առնչություն ունեցող անձանց շրջանակը: