Ի լրումն 2024 թվականի դեկտեմբերի 12-ի հաղորդագրության
ԱԱԾ հաղորդագրություններ
10-03-2025
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու հավանական փորձի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները ստուգելու կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Ռանչպար բնակավայրում գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքով ինժեներատեխնիկական կառույցի վնասման միջոցով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատել է ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, ներկայումս Կոտայքի մարզի բնակիչ Ս.Ա.-ն:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ քննչական կոմիտե ներկայացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում Ս.Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ որպես խափանման միջոց՝ կիրառվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում․ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: