Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջների համաձայն՝ սույն թվականի ապրիլի 11-ին Ազգային անվտանգության ծառայությունում անցկացվել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագրի շրջանակներում վարկավորման հավակնող ծառայողների վիճակահանություն:
Պետական աջակցության նպատակային ծրագրից օգտվելու համար սահմանված կարգով դիմել է Ազգային անվտանգության ծառայության 229 ծառայող: Որոշման համաձայն՝ առանց վիճակահանությանը մասնակցելու պետական նպատակային ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունից օգտվել է 11 ծառայող: Վիճակահանությունն անցկացվել է 218 ծառայողի միջև, որի արդյունքում պետական աջակցության նպատակային ծրագրից օգտվելու իրավունք է ստացել ևս 29 ծառայող: