Մարտի 23-ին անցկացվող համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեցին նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ տարածքային մարմինների աշխատակիցները:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ բարեկարգման, մաքրման և ծառատնկման աշխատանքներ իրականացվեցին ԱԱԾ վարչական շենքերի բակերում և հարակից տարածքում:
ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների աշխատակիցները ևս ներգրավված էին վարչական շենքի բակի, մայթերի և կից տարածքներում իրականացվող մաքրման աշխատանքներում:
Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին նաև ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռիի, Արագածոտնի, Կոտայքի մարզային վարչությունների շենք-շինությունների հարակից տարածքներում:
Աշխատանքների ավարտման մասին զեկուցվել է ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանին: