ԱԱԾ հաղորդագրություններ
2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի և օպերատիվ մի շարք ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ
2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի (այսուհետև` նաև ՔԴ) կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.:
Հաշվետու ժամանակահատվածում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ (2018թ.` 41, 2019թ. մինչև հունիս` 31) որից 5-ի նախաքննությունն ավարտվել է (2-ը կարճվել են՝ 1-ը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ վերաբերյալ, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 3.037.952.000 ՀՀ դրամ, նախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է, իսկ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3-ը՝ մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան), 3-ը՝ միացվել է այլ գործի, 32 գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով կատարված հաշվապահական ստուգումներով` ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր առմամբ 46.791.564.344 ՀՀ դրամի վնաս, որից 45.655.245.055 ՀՀ դրամը` ՀՀ ԱԱԾ ՔԴ վարույթում քննվող քրեական գործերով, 1.136.319.289 ՀՀ դրամը` ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերով :
ՔԴ-ում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 22.652.050.485 ՀՀ դրամը:
Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված և դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 186.083.476 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6.099.498 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց վնասը՝ 80.332.506 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 99.651.472 ՀՀ դրամ: Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր առմամբ վերականգնվել է 105.750.970 ՀՀ դրամ, որից հօգուտ պետության` 6.099.498 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց մասով` 99.651.472 ՀՀ դրամ:
Այսպիսով` ընդհանուր առմամբ ՔԴ-ում 10.05.2018-14.06.2019թթ. ընթացքում քննվել է 406 քրեական գործ` 137 անձի նկատմամբ, որից`
Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից ՀՀ պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը և նախաքննական մյուս մարմիններին ուղարկվել են կոռուպցիոն, տնտեսական, զինվորական, պաշտոնեական և այլ բնույթի չարաշահումների վերաբերյալ 1000-ից ավելի տեղեկություններ կամ նախնական նյութեր, որոնց հիման վրա տարբեր մարմինների կողմից հարուցվել են 300-ից ավելի քրեական գործեր:
|
Համեմատության համար նշենք, որ, 01.01.2018թ. մինչև 07.05.2018թ. ընկած ժամանակահատվածում ՔԴ-ի կողմից հարուցվել է 95 քրեական գործ, վերսկսվել է 11 քրեական գործի վարույթ, 58 քրեական գործ 2017թ-ից փոխանցվել է 2018թ.:
Հաշվետու ժամանակահատվածում ՔԴ-ում քննվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված 14 քրեական գործ, որից 6-ի նախաքննությունն ավարտվել է, 4-ը կասեցվել է` անձն անհայտ լինելու և հետախուզման հիմքերով, հետախուզում է հայտարարվել 6 անձի, 1-ը միացվել է այլ քրեական գործի, իսկ 1-ն ուղարկվել` ըստ քննչական ենթակայության, 2-ի նախաքննությունը շարունակվել է:
Նշված ժամանակաշրջանում ավարտված (կարճված և դատարան ուղարկված) քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 713.095.674 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը` 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված վնասը` 118.698.169 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց պատճառված վնասը` 600.000 ՀՀ դրամ։
Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 683.746.848 ՀՀ դրամ, որից հօգուտ պետությանը՝ 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց մասով՝ 91.174.348 ՀՀ դրամ ֆիզիկական անձանց մասով վերականգնումներ չեն եղել:
Այսպիսով, ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ՔԴ- ի կողմից քննվել է 164 քրեական գործ` 83 անձի նկատմամբ, որից`
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։