Այսօր, հուլիսի 22-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում մեկնարկեց «Վահան-2019» համատեղ հատուկ սահմանային օպերացիան, որին մասնակցում են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և մարզային մարմինների և այլ գերատեսչությունների աշխատակիցներ։ Օպերացիայի շրջանակներում հուլիսի 22-ից 25-ը կանցկացվի լայնածավալ ուսումնական վարժանք։