Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակի տոնական միջոցառմանը
ԱԱԾ հաղորդագրություններ
09-10-2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցեց ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ Է. Մարտիրոսյանն իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին, որում, մասնավորապես նշված է, որ անցած հինգ տարիները Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար եղել են հիմնադրման և կայացման դժվարին, բայց վերելքի տարիներ:
«Գաղտնիք չէ, որ ՀՀ քննչական կոմիտեն աշխատում է բացառիկ ծանրաբեռնվածության պայմաններում, միևնույն ժամանակ բարելավում է իր աշխատանքը Հայաստանում տեղի ունեցող դրական ու արմատական փոփոխություններին համընթաց: Թույլ տվեք հավաստիացնել, որ այսուհետ ևս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է ՀՀ քննչական կոմիտեի հետ ամենասերտ համագործակցության՝ ի շահ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման»,- նշված է Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձում:
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Էդուարդ Մարտիրոսյանի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ու նրա տեղակալ Արսեն Այվազյանը պարգևատրվել են «Մարտական համագործակցության համար» մեդալներով, 10 ծառայող՝ պատվոգրերով և մեկ «Անվտանգության մարմինների 100-ամյակ»-ի հոբելյանական մեդալով: