ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահի հրամանագիրը.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»: