«Ժողովրդական հեղափոխությամբ ծնունդ առնող նոր Հայաստանը ենթադրում է քրեակատարողական ծառայության նոր որակ, ժողովրդավարական ու իրավական ավելի բարձր մակարդակ». Է.Մարտիրոսյան
ԱԱԾ հաղորդագրություններ
21-10-2019
Հոկտեմբերի 21-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը մասնակցել է քրակատարողական ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Ս.Մելքոնյանը ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի անունից հանդես է եկել շնորհավորական խոսքով և հանձնել գերատեսչական պարգևներ:
Էդուարդ Մարտիրոսյանի հրամանագրերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Ս. Գոյունյանը և ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վ.Լ. Պապոյանը պարգևատրվել են «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով, քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վ.Ս. Ծաղիկյանը և «Սևան» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Գ.Ժ. Հովհաննիսյանը` «Անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական մեդալով, իսկ քրեակատարողական ծառայության կենցաղային ապահովման բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վ.Լ. Գիշյանն ու հատուկ նշանակության բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Կ.Հ. Աղաջանյանը՝ «ՀՀ անվտանգության ապահովման գործում դրական ձեռքբերումների համար» պատվոգրերով։