Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի 47-րդ նիստը
ԱԱԾ հաղորդագրություններ
11-11-2019
Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, բանակի գեներալ Ա. Բորտնիկովի նախագահությամբ կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների՝ Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի (ԱՄՂԽ) հերթական՝ 47-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Է․ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հակազդմանը, անդրազգային կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատմանը, հակաօրինական նպատակներով կրիպտոարժույթների օգտագործմանը, միջազգային տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովմանը, ահաբեկչական սպառնալիքներից կրիտիկական կարևոր օբյեկտների պաշտպանության կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։
Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների կողմից ստորագրվել են օրակարգի հարցերին վերաբերող փաստաթղթեր։