Է. Մարտիրոսյանը մասնակցել է Արագածոտնի մարզային կառույցի շենքի պաշտոնական բացման արարողությանը
ԱԱԾ հաղորդագրություններ
25-11-2019
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել Իսահակյան փողոց թիվ 5 հասցեում տեղակայված ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցի վարչական շենքի պաշտոնական բացումը: ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ԱԱԾ տնօրենի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները:
Շնորհավորելով Արագածոտնի ԱԱԾ մարզային վարչության աշխատակիցներին, Է. Մարտիրոսյանը նշել է, որ շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին մոտ մեկ տարի առաջ:
Է. Մարտիրոսյանը ծանոթանալով աշխատասենյակներին և դրանց տեխնիկական կահավորմանը, իր շնորհավորական խոսքում նշել է նաև, որ շենքային պայմանների բարելավումն ու վերազինումը լինելու է շարունակական և այն ունի մեկ նպատակ՝ բարձրացնել ԱԱԾ մարմինների աշխատանքի արդյունավետությունն ու որակը:
Արագածոտնի ԱԱԾ մարզային վարչական շենքի բակում տեղի է ունեցել նաև ծառատունկ: