Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակի առթիվ
ԱԱԾ հաղորդագրություններ
26-11-2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի բացմանը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի կապակցությամբ Է. Մարտիրոսյանն իր շնորհավորական ուղերձն է փոխանցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որում, մասնավորապես ասվում է.
«Մեկուկես տասնամյակի ընթացքում Օմբուդսմանի աշխատակազմն իրենց համառ ջանքերով, գիտելիքներով ու սկզբունքայնությամբ կայացրել են մեր երկրում այդ կարևոր կառույցը: Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընդհանրապես մարդու իրավունքների հարգումը և պաշտպանությունը բոլորիս պարտքն է: Այս առումով մեր երկիրն ու հասարակությունն անցած տասնհինգ տարիներին տեսանելի արդյունքներ են արձանագրել: Համոզված ենք, որ հատկապես 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո, մեր հաջողություններն այս ասպարեզում լինելու են անշրջելի: Եվ այդ աշխատանքի առաջին ճակատում լինելու է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որն արդեն հասցրել է մեծ հեղինակություն վաստակել թե մեր հասարակության մեջ, թե արտերկրում»: