Մի՛ գրիր բանակիդ մասին՝ նամակագրվողը կարող է լինել որպես հայ ներկայացող ԱԴՐԲԵՋԱՆՑԻ
ԱԱԾ հաղորդագրություններ
03-12-2019
Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակում ենք սոցիալական կոչ պարունակող հետևյալ լուսանկարը:
Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում, հետադարձ կապ հաստատել migri@sns.am էլեկտրոնային հասցեի միջոցով: