Է. Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրեց տնօրենի նորանշանակ տեղակալներին
ԱԱԾ հաղորդագրություններ
25-12-2019
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակազմին, դեպարտամենտների, մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին:
Է. Մարտիրոսյանը, ներկայացնելով Սամվել Հայրապետյանի և Ռոբերտ Բազիկյանի անցած աշխատանքային ուղին, անդրադարձավ նրանց մասնագիտական որակներին և հույս հայտնեց, որ նրանց պաշտոնավարումը պետության անվտանգության ապահովման գործում կլինի բեղմնավոր, իսկ արդյունքը՝ տեսանելի։