Հարգանքի տուրք՝ Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին
ԱԱԾ հաղորդագրություններ
28-12-2019
Դեկտեմբերի 28-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող էդուարդ Մարտիրոսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
էդուարդ Մարտիրոսյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմաքարերին և զոհված ազատամարտիկների հուշակոթողին։