ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ս.թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչություն է ներկայացել ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Ա.Հ.-ն, ով կամավոր հանձնել է դեռևս Արցախյան ազատամարտից իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, 2 պահունակները, տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի նռնակներ և պայթուցիչ:
Կամավոր հանձնված զենքը և ռազմամթերքը ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու նպատակով:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։