Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են կիսամյակային գուրծունեության հիմնական ցուցանիշները
ԱԱԾ հաղորդագրություններ
07-08-2020
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում:
Ամփոփման ընթացքում քննարկվել են հայտնաբերված թերությունները, հստակեցվել դրանց շտկմանն ուղղված աշխատանքները և ժամկետները, ինչպես նաև նախանշվել սահմանապահ զորքերի ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:
ՍԶ հրամանատար, գնդապետ Վ.Սարգսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ոչ միայն շտկել թերությունները, այլև կատարել համապատասխան հետևություններ, անընդհատ զարգանալ և կատարելագործվել: Ղեկավար օղակի սպաներին տրվել են ցուցումներ՝ ամենօրյա, ամենամսյա և տարեկան գործունեության ճիշտ պլանավորման, հետևողականորեն կատարման ու վերահսկման վերաբերյալ:
ՍԶ հրամանատարը նշել է նաև, որ խնդիրների հաջողված լուծմանը կարելի է հասնել միայն սահմանապահ զորքերի ողջ ներուժի օգտագործման և ամենօրյա հետևողական աշխատանքի միջոցով` անհրաժեշտության դեպքում, զարգացումներին համահունչ, ճշգրտելով անելիքները:
Ամփոփելով խորհրդակցությունը` արձանագրվել է, որ համեմատելով նախորդ տարիների արդյունքների հետ, սահմանապահ զորքերի ծառայության բոլոր ոլորտներում առկա է դրական տեղաշարժ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ունակ են լիարժեք ու ժամանակին կատարել առաջադրված բոլոր խնդիրները: