ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝ Ի ՀԱՎԵԼՈՒՄՆ ԿԵՂԾ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱԱԾ հաղորդագրություններ
02-10-2020
Ի հավելումն հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով ադրբեջանական կողմից կատարվող զանգերի և կեղծ լուրեր տարածող հաղորդագրությունների վերաբերյալ նախորդ հայտարարության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշակի երևույթներ են նկատվում նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող բջջային ցանցերի այլ հեռախոսահամարներից ևս:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ զանգերին պատասխանելուց և տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին:
Միաժամանակ, անհրաժեշտ է նաև համացանցում չտարածել նշված կեղծ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ։