Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը
ԱԱԾ հաղորդագրություններ
20-09-2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրեց համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ուրազաևը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով: