Կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի վոլեյբոլի առաջնությունը
ԱԱԾ հաղորդագրություններ
01-10-2018
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 2018թ. մարտական և սպորտային միջոցառումների պլանների համաձայն, սեպտեմբերի 24-ից 28-ը ՍԶ սպորտային դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վոլեյբոլի առաջնությունը: Առաջին տեղի համար, այս տարի պայքարում էր վեց թիմ: Մրցույթից առաջ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Հրամանատար գնդապետ Վ. Սարգսյանը ողջույնի խոսք ուղղեց առաջնության մասնակիցներին, մաղթեց հաջողություն և նշեց, որ լավ ֆիզիկական պատրաստվածությունը՝ մարտական պատրաստության կարևոր մաս է և զորքերի մարտունակության ցուցանիշ:
Առաջնության արդյունքում առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց ՀՀ ԱԱԾ ՍԶ վարչության թիմը, երկրորդ տեղը՝ 2-րդ սահմանապահ ջոկատի և երրորդ տեղը՝ ուսումնական կենտրոնի թիմերը: Հաղթող թիմերը պարգրատրվեցին գավաթներով և սպորտային մեդալներով, իսկ լավագույն խաղ ցուցադրած զինծառայողները՝ պատվոգրերով: