ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 465-Ն որոշման համաձայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է 5 նպատակային տեղ 2021/2022 ուսումնական տարում Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում «Թյուրքագիտություն» մասնագիտությամբ բակալավրիատում ուսանելու համար: Ուսուցումն իրականացվելու է անվճար հիմունքներուվ (ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) և պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով: Բակալավրիատը ավարտած շրջանավարտները զինվորական ծառայության են անցնելու ՀՀ ԱԱԾ-ում:
Նշված մասնագիտությամբ կրթական ծրագրին հատկացված նպատակային ուսուցման տեղերում ընդունվել ցանկացողների ուղեգրման գործընթացը կազմակերպելու նպատակով՝ անհրաժեշտ է ԵՊՀ համապատասխան հայտ ներկայացնելուց առաջ, մինչև 2021 թվականի մայիսի 5-ը, կապ հաստատել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ 010 58 90 89, 015 57 91 77 հեռախոսահամարներով: