Ս.թ. հոկտեմբերի 11-ին, հայ-իրանական պետական սահմանի հատվածի սահմանային շերտում, հայտնաբերվել է առանց անհրաժեշտ վերահսկողության 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների շուրջ մեկ օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ դրանք պատկանում են ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Մարատ Էդիկի Հակոբյանին, ով ԱՀ Քաշաթաղի շրջանի Որդուակ բնակավայրում զբաղվում է անասնապահությամբ: Բացատրական աշխատանքներից հետո, անասունները ստացականով հանձնվել են տիրոջը: