Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների հանդիպում
ԱԱԾ հաղորդագրություններ
18-10-2018
Հոկտեմբերի 16-ին «Բավրա» սահմանային վերահսկողության բաժնում կայացավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների պլանային հանդիպում: Նիստի ընթացքում սահմանային ներկայացուցիչները փոխանակվեցին պետական սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ, քննարկեցին պետական սահմանի ռեժիմի պահպանման և տարբեր իրավիճակներում փոխգործողությունների ճշգրտման վերաբերյալ հարցեր: Հանդիպումն ընթացավ բարեկամական և փոխվստահության մթնոլորտում: Նիստի արդյունքներով ստորագրվեց արձանագրություն: