ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց միջանկյալ քննություն
ԳՈւԿ նորություններ
29-12-2021
ՀՀ ազգային անվտանգության մարմինների կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի բարելավումն ու կատարելագործումը Գիտաուսումնական կենտրոնի առաջնային ու կարևորագույն խնդիրներից է:
Մեկնարկած բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 29-ին հատուկ մասնագիտական հոսքում տեսական և գործնական գիտելիքների ստուգման ու գնահատման նպատակով առաջին անգամ թվային տեխնոլոգիաների ներդրմամբ թեստային եղանակով անցկացվեց միջանկյալ քննություն:
Ունկնդիրները համակարգչային հատուկ մշակված ծրագրի օգնությամբ լրացրեցին դասավանդվող առարկաների ծրագրային թեմաների հարցաշարերից և հիպոթետիկ առաջադրանքներից կազմված թեստերը, որոնց արդյունքներն առավել լիարժեք և օբյեկտիվ են դարձնում ոչ միայն գիտելիքների, այլ նաև մասնագիտական հմտությունների ստուգման գործընթացը: