Ս.թ. փետրվարի 15-ին Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնը հյուրընկալեց անվանի արևելագետ-թուրքագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանին: Հանդիպման ընթացքում Ռ.Սաֆրաստյանը հանդես եկավ «Տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր» թեմայով հետաքրքիր և բովանդակալից զրույց-դասախոսությամբ, որին ներկա գտնվեցին Գիտաուսումնական կենտրոնի դասախոսներ և ունկնդիրներ, Ծառայության այլ աշխատակիցներ:
Անվանի գիտնականների ու մասնագետների հետ հանդիպումների և զրույց-դասախոսությունների շարքը լինելու է շարունակական: