Ընդունվեց Որոշում՝ 2019 թվականին պետական սահմանի պահպանության մասին
ԱԱԾ հաղորդագրություններ
12-12-2018
Դեկտեմբերի 11–ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում կայացավ Սահմանապահ զորքերի հրամանատարի 2019թ. պետական սահմանի պահպանության Որոշման ընդունումը: Խորհդակցությանը մասնակցում էր Սահմանապահ զորքերի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը: 2019թ. պետական սահմանի պահպանության վերաբերյալ առաջարկներով ելույթ ունեցան ՍԶ հրամանատարի տեղակալները: Խորհդակցության արդյունքում ՀՀ ԱԱԾ սանմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանն ընդունեց 2019թ. պետական սահմանի պահպանության Որոշումը: