Հանդիպում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ. Հովսեփյանի հետ
ԳՈւԿ նորություններ
13-06-2023
Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Հովսեփյանի հետ: Հանդիպման ընթացքում վերջինս հանդես եկավ «Հետընտրական Թուրքիա. արտաքին ու պաշտպանական քաղաքականությունը» թեմայով բովանդակալից զրույց-դասախոսությամբ, որին ներկա գտնվեցին ԳՈՒԿ-ի դասախոսներ, ունկնդիրներ և Ծառայության այլ աշխատակիցներ: Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր միտումներին ու դրանց հնարավոր զարգացումներին: