ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում մեկնարկեց Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման թեստավորման փուլը
ԳՈւԿ նորություններ
20-06-2023
2023 թվականի հունիսի 19-ին մեկնարկել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման գործընթացը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնում ծառայողները մասնակցել են ատեստավորման թեստավորման փուլին: Թեստավորումն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 647-Ն որոշմամբ սահմանված Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգի համաձայն: Թեստավորվող ծառայողները համապատասխան ծրագրով լրացնում են թեստը՝ ավարտելուց անմիջապես հետո համակարգչի էկրանին տեսնելով արդյունքները:
Թեստավորման գործընթացը վերահսկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոն էին այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած ատեստավորման հանձնաժողովի անդամներից երկուսը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ գեներալ-մայոր Ս.Հայրապետյանը և գնդապետ Ա.Սիմոնյանը: