Քննարկվեցին անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ ԱԱԾ պատվիրակությունն Արցախում էր
ԱԱԾ հաղորդագրություններ
24-12-2018
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր:
Այցի շրջանակում տնօրենը պաշտոնական հանդիպում ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցեց նաև ԱՀ ԱԱԾ մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին:
Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև մասնագիտական տոնի առթիվ տնօրեն Ա. Վանեցյանը պարգևներ հանձնեց ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրվա առթիվ՝ տնօրենն արդյունավետ ծառայություն մաղթեց ողջ անձնակազմին: