2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է941 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 456 քրեական վարույթ։
Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել215 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 80-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 100-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 25-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 10-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։
Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել82 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 57-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 25-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։
Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում եղել են 1339 քրեական վարույթներ, որոնցից վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 425 քրեական վարույթ, 108 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 514 քրեական վարույթ, իսկ թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից:
Հաշվետու ժամանակաշրջանում քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 92 քրեական վարույթ` 157 անձանց նկատմամբ, կարճվել է 66-ը, 539 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 110 քրեական վարույթ միացվել է վարչությունում քննվող այլ քրեական վարույթների, վարութային և ապացուցողական գործողություններն ավարտվել են 404 վարույթով, իսկ 128 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է:
Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 20.442.866.512 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 15.692.522.484 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 1.580.241.043 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 3.170.102.985 ՀՀ դրամ:
Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 394.746.649 ՀՀ դրամը: