Ի լրումն ս.թ. հոկտեմբերի 18-ի ՀՀ ԱԱԾ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածով հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցչի թափուր տեղում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունների կողմից դիմումների՝ ըստձևաչափի ներկայացման (այդ թվում՝ ta@sns.am էլեկտրոնային փոստի հասցեով) ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 25-ը։