Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
ԱԱԾ հաղորդագրություններ
13-03-2024
2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա էին նաևՀՀԱԺպատգամավորՎիլենԳաբրիելյանըևանհայտկորածանձանցծնողներիշահերըներկայացնողԱրսենՂուկասյանը:
Նիստի ընթացքում ՀանձնաժողովինախագահԱ. Աբազյանըխոսեցապագաանելիքներիևառաջնահերթություններիվերանայմանանհրաժեշտությանմասին, մասնավորապես, ընդգծվեցԱդրբեջանիհամապատասխանկառույցիհետբանակցություններվարելուկարևորությունը՝հաշվիառնելովհամագործակցելուպատրաստակամությանվերաբերյալկողմերիհայտարարությունները:
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ քննչական կոմիտեում անհայտ կորած անձանց անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ ընթացող նախաքննությանը: ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրին նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Ընդգծվեց Հանձնաժողովի և ընտանիքի անդամների միջև մշտական տեղեկատվական կապ ապահովելու անհրաժեշտությունը: Նշվեց, որ Հանձնաժողովը և դրան կից աշխատանքային խումբը շարունակելու են աշխատել ծնողների և հարազատների հետ, ընդունել դիմումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ և կազմակերպել ընդունելություններ, քանի որ ծնողների տեղեկացված լինելու իրավունքի պաշտպանությունը Հանձնաժողովի գործունեության անքակտելի սկզբունքներից է:
Խոսվեց միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցության, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին:
Նիստի ընթացքում բարձրացվեցին անհայտ կորած անձանց ծնողներին հուզող տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրներ, որոնց շուրջ քննարկումներ ծավալվեցին և առաջարկներ հնչեցին լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ: