Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջների համաձայն սույն թվականի ապրիլի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունում անցկացվել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագրի շրջանակներում վարկավորման հավակնող ծառայողների վիճակահանություն:
Պետական աջակցության նպատակային ծրագրից օգտվելու համար սահմանված կարգով դիմել է Ազգային անվտանգության ծառայության 212 ծառայող: Որոշման համաձայն՝ առանց վիճակահանությանը մասնակցելու պետական նպատակային ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունից օգտվել է 19 ծառայող: Վիճակահանությունն անցկացվել է 193 ծառայողի միջև, որի արդյունքում պետական աջակցության նպատակային ծրագրից օգտվելու իրավունք է ստացել ևս 21 ծառայող: