ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշեցին մասնագիտական տոնը (տեսանյութ)
ԱԱԾ հաղորդագրություններ
02-05-2024
ՀայաստանիՀանրապետությանազգայինանվտանգությանծառայությանսահմանապահզորքերի N ջոկատում նշեցինմասնագիտականտոնը՝Սահմանապահիօրը:
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։
Կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանն իր շնորհավորական խոսքն ուղղեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին և շնորհակալություն հայտնեց նրանց՝ անձնվեր ծառայության և Հայրենիքին անմնացորդ նվիրվածության համար:
Բոլոր ժամանակներում սահմանին ծառայելը եղել է պետական հատուկ նշանակության խնդիր: Այսօր էլ Սահմանապահ զորքերը շարունակում են մնալ ՀՀ պետականության հուսալի պաշտպանության, երկրի անվտանգության և նրա սահմանների ամբողջականության ապահովման երաշխավորը: Ներկայիս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում, երբ փաստացի ավելացել է պետական սահմանի ձգվածությունը, փոխվել են մեր երկրին ուղղված սպառնալիքների բնույթը, անվտանգային իրավիճակն ու ծառայության իրականացման պայմանները, բայց ինչպես նախկինում, ներկայում ևս, առաջնային են մնում Հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, հավատարիմ լինելու ավանդույթը և Սահմանապահ զորքերի նվիրվածությունը:
Սահմանապահ զորքերի ծառայությունը մշտապես գտնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և ԱԱԾ ղեկավարության ուշադրության կենտրոնում, որի վառ ապացույցն է զորքերի կադրային համալրումը, ուսուցումն ու վերապատրաստումը, ինչպես նաևնյութատեխնիկական միջոցների շարունակական վերազինումը:
Հանդիսավոր արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրեցին զենքով շարային վարժանքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր՝ պայթուցիկ սարքի և թմրանյութի հայտնաբերում, փախուստի դիմած սահմանախախտի վնասազերծում և ձերբակալում։