ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց ավարտական քննություն
ԳՈւԿ նորություններ
23-07-2024
2024 թվականի հուլիսի 23-ին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների Գիտաուսումնական կենտրոնի հատուկ մասնագիտական հոսքում տեսական և գործնական գիտելիքների ստուգման ու գնահատման նպատակով թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացվեց ավարտական քննություն:
Ունկնդիրները համակարգչային հատուկ ծրագրով լուծեցին առավել կարևոր առարկաների թեմաներով և խնդիրներով կազմված թեստերը, ինչից անմիջապես հետո համակարգիչների էկրանների վրա ստացան կատարված աշխատանքի գնահատականը:
Քննության ավարտից հետո հանդիսավոր պայմաններում ունկնդիրներին հանձնվեցին ավարտական վկայականներ և սահմանված նմուշի կրծքանշաններ: