Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվողների մասնագիտական պատրաստության կազմակերպումը
1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի համալրումն ապահովելու համար կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում՝ անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, ինչպես նաև Պահպանության դաշնային ծառայության ակադեմիայում (ք. Օրյոլ):
2.ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում և ՊԴԾ ակադեմիայում (ք. Օրյոլ)` ինժեների որակավորում, որից հետո նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և նրանք ծառայության են անցում ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:
Ուսման տևողությունը 5 տարի է: Այդ ընթացքում ունկնդիրներն ու կուրսանտներն ապահովվում են բուհերի տարածքում տեղակայված հանրակացարանով, անվճար սննդով և կրթաթոշակով:
ՌԴ համապատասխան ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո ՀՀ ԱԱ մարմիններում 5 տարուց պակաս ծառայելու կամ ուսումն առանց հարգելի պատճառների դադարեցնելու կամ ՌՈՒՀ-ից հեռացվելու դեպքերում արձակվելիս զինծառայողը՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ 2003 թ. օրենքի 45-րդ հոդվածի, այլ օրենքների և իրավական ակտերի համաձայն, պարտավոր է փոխհատուցել ՌՈՒՀ-ում սովորելու հետ կապված ծախսերը:
3. Ընդունելությանը կարող են մասնակցել ստորև նշված, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձինք, ովքեր վարժ տիրապետում են հայերենին և ռուսերենին, իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական հատկանիշներով համապատասխանում են ՀՀ ԱԱԾ զինծառայողին ներկայացվող պահանջներին`
- ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները.
- միջնակարգ կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 23 տարեկան անձինք.
- ավագ դպրոցն ավարտած, սակայն 18 տարին չլրացած անձինք:
4. Թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումը իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում և ներառում նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը:
Թեկնածուները, սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:
5. Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող համապատասխան բարդության աստիճանի հետևյալ քննությունների հիման վրա՝
ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար՝
- հայոց լեզու (թելադրություն)
- ռուսաց լեզու (թելադրություն)
- օտար լեզու (բանավոր)
- ընդհանուր գիտելիքների թեստ (գրավոր)
- ֆիզիկական պատրաստության ստուգարք հետևյալ նորմատիվներով`
Վազք 100 մ |
Վազք 1000 մ |
Ձգում պտտաձողի վրա | Հրումներ գետնից | ||||||||||||
|
|
|
|
||||||||||||
|
|
|
|
ՌԴ ԱԴԾ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար՝
- հայոց լեզու (թելադրություն)
- ռուսաց լեզու (թելադրություն)
- մաթեմատիկա (գրավոր)
- ընդհանուր գիտելիքների թեստ (գրավոր)
- ֆիզիկական պատրաստության ստուգարք հետևյալ նորմատիվներով`
Վազք 100 մ |
Վազք 1000 մ (րոպե, վայրկյան) |
Ձգում պտտաձողի վրա | Հրումներ գետնից | ||||||||||||
|
|
|
|
||||||||||||
|
|
|
|
ՌԴ ՊԴԾ ակադեմիա (ք.Օրյոլ) ընդունվողների համար՝
- հայոց լեզու (թելադրություն)
- ռուսաց լեզու (թելադրություն)
- մաթեմատիկա (գրավոր)
- ֆիզիկա (գրավոր)
- ֆիզիկական պատրաստության ստուգարք հետևյալ նորմատիվներով`
Վազք 100 մ |
Վազք 1000 մ (րոպե, վայրկյան) |
Ձգում պտտաձողի վրա | Հրումներ գետնից | ||||||||||||
|
|
|
|
||||||||||||
|
|
|
|
Ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումն իրականացվում է ՀՀ ԱԱԾ մանդատային հանձնաժողովի նիստում, և կայացվում է համապատասխան որոշում:
6. ՌԴ նշված ռազմաուսումնական հաստատությունների հերթական ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ից մինչև մարտի 15-ը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԱԱԾ ընդունարան` ք. Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 015 57 91 77 հեռախոսահամարներով: Իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության ընդունվելու հարցերով` 015 57 97 74:
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։