Ֆիզիկական, իրավաբանական անձանցից ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) ստացված, ինչպես նաև պետական այլ մարմիններից վերահասցեագրված դիմումները պետք է լինեն գրավոր և պարունակեն․
1) Ծառայության անվանումը (հստակ երևա, որ դիմումը հասցեագրված է Ծառայությանը),
2) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի լրիվ անվանումը,
3) դիմողի հասցեն, իրավաբանական անձի գտնվելու վայրը,
4) առարկան՝ դիմումով բարձրացված հարցերը, ներկայացված պահանջը (խնդրանքը),
5) կազմման տարին, ամիսը, ամսաթիվը,
6) ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդված 31),
Դիմումին կցվում են անհրաժեշտ փաստաթղթերը (եթե այդպիսիք առկա են), իսկ եթե դիմումը ներկայացվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, ապա դիմումին կից պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով ներկայացուցչին տրված լիազորագիրը («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդված 31)։
Քաղաքացու, իրավաբանական անձի էլեկտրոնային տարբերակով հղված դիմումի, բողոքի և առաջարկության վրա պետք է լինի էլեկտրոնային ստորագրություն` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:
Ներքին սպառման բացթողնման կամ արտահանման նպատակով ծածկագրային միջոցների մաքսային գործընթացների մեջ ներառման համար անհրաժեշտ է մեկանգամյա լիցենզիա։
Սեփական կարիքներն ապահովելու համար՝ առանց դրանք տարածելու և ծածկագրային ոլորտում երրորդ անձանց ծառայություններ մատուցելու իրավունքի, մաքսային տարածքում և մաքսային տարածքից դուրս վերամշակման, ներքին օգտագործման համար վերամշակման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման, տարանցիկ, ազատ մաքսային գոտի և ազատ պահեստ մաքսային գործընթացների մեջ ներառման համար անհրաժեշտ է եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ):
Լիցենզիայի ձևակերպման համար հայտատուն trade.gov.am հարթակի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ, ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) ԵՏՀ Կոլեգիայի 24 նոյեմբերի 2023թ. N 125 որոշմամբ հաստատված Հրահանգին համապատասխան կազմված լիցենզիա ստանալու մասին հայտը
2) հայտի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով)՝ հայտը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում,
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը՝ եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում է գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
5) հայտատուի գրավոր ծանուցումը՝ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կազմում Միասնական ցանկի 2.16 բաժնով նախատեսված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների բացակայության մասին, իսկ դրանց առկայության դեպքում՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,
6) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցի տեխնիկական փաստաթղթերը
7) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:
Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար հայտատուն trade.gov.am հարթակի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ, ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը` ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի N 45 որոշմամբ հաստատված ձևին և մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված
2) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագծի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով)՝ հայտը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում,
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ անհրաժեշտ է նշել գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
4) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցի տեխնիկական փաստաթղթերը
5) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը տրվում է մաքսային մարմնի կողմից և այն պետք է ընդգրկված լինի Միասնական ցանկի 1.3, 2.17 և 2.19 բաժիններում (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 2-Ն առ 11.03.2015թ. Հրամանի Հավելված N2, Հավելված N3 և թիվ 8-Ն առ 30.11.2015թ. Հրամանի Հավելված N2):
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 10.01.2023 թվականից ապրանքների ներմուծման/արտահանման համար փաստաթղթերն ընդունում և տրամադրում է էլեկտրոնային եղանակով՝ trade.gov.am հարթակի միջոցով, բացառությամբ տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա (Միասնական ցանկի 1.3 բաժին) տեղեկատվության ներմուծման/արտահանման համար իրականացվող գործընթացից, որը ընդունում և տրամադրում է թղթային տարբերակով:
Պատասխանը տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց կամ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով հայտը գրանցելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում՝ փորձաքննության արդյունքների ստացման պահից առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Ծանուցումը (նոտիֆիկացիան) նախատեսված է ԵՏՄ տարածք նույն տեսակի ապրանքի յուրաքանչյուր ներմուծումը/արտահանումը իրականացնել առանց լիցենզիաի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացնելու՝ նոտիֆիկացիայի գործողության ողջ ժամկետում։ Բավարար է մաքսային մարմին ներկայացնել նոտիֆիկացիայի համարը, վերցված ԵՏՄ պաշտոնական կայքից։ Նոտիֆիկացիան ձևակերպում է ապրանքն արտադրողը կամ իր կողմից լիազորված անձը ցանկացած ԵՏՄ անդամ պետության լիազոր մարմնում, այդ թվում ՀՀ ԱԱԾ–ում։ Նոտիֆիկացիայի գործողության ժամկետը որոշում է արտադրողը և այն հիմնականում երկարաժամկետ է ( 5, 10 տարի)։
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։