ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկության տրամադրումն իրականացվում է ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1204-Ն որոշմամբ սահմանված կարգով: Միաժամանակ, համաձայն վերոհիշյալ որոշման, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում առկա է պաշտոնական էլեկտրոնային հարցումներ ուղարկելու հնարավորություն: Հարցումները պետք է ունենան «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրություն:
Բանավոր հարցումների կարգը սահմանվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝
- պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
- անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
- անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։
Տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձև
Օրինակելի ձև
Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
Դիմողի անուն, ազգանուն
քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն,
(իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և գտնվելու վայրը)
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի՛ պրն/տկն…………,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ------------------------ (հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ եմ`
անուն, ազգանուն, ստորագրություն
ամսաթիվ