Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104, հեռախոս +37410 563515 (հերթապահ ծառայություն)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ՝ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փոխգնդապետ Վահե Գուրգենի Ենգիբարյան
հեռախոս` +37410 548100
Էլ. փոստ ta@sns.am
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
հեռախոս` +37415 539760
էլ. փոստ press@sns.am
ՀՀ ԱԱԾ կադրերի վարչության պետ, գնդապետ Արմեն Գագիկի Գևորգյան
հեռախոս` +374 10 580082
«Հանրային ծառայության մասին» օրենքի 46.1-ին հոդվածի համաձայն՝
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու է հանդիսանում Արթուր Նելսոնի Աթայանը
հեռախոս` +374 15 543667
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի փոխարինող է հանդիսանում Արթուր Վազգենի Հակոբյանը
հեռախոս` +374 15 579961
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկության տրամադրումն իրականացվում է ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1204-Ն որոշմամբ սահմանված կարգով: Միաժամանակ, համաձայն վերոհիշյալ որոշման, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում առկա է պաշտոնական էլեկտրոնային հարցումներ ուղարկելու հնարավորություն: Հարցումները պետք է ունենան «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրություն:
Հարցումներ կարելի է ուղարկել նաև e-request.am Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։
Բանավոր հարցումների կարգը սահմանվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝
- պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
- անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
- անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։
Օրինակելի ձև
Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
Դիմողի անուն, ազգանուն
քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն,
Հարգելի՛ պրն/տկն…………,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ------------------------ (հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ եմ`
անուն, ազգանուն, ստորագրություն
ամսաթիվ
Ի գիտություն ՀՀ պետական սահմանի սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար դիմող օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ տեղեկացնում ենք, որ, բացի ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրում ձեռք բերելուց, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի № 735-Ն որոշման հավելվածի №1-ի համաձայն՝ անհրաժեշտ է նաև դիմել ՀՀ ԱԱԾ թույլտվություն ստանալու համար։ Սահմանային շերտ մուտք (ելք) գործելու նպատակով ներկայացված դիմումը քննարկվում, և դրան պատասխան է տրվում 30 օրվա ընթացքում։
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։