Լիցենզիաների և թույլտվությունների տրամադրում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 10.01.2023 թվականից ապրանքների ներմուծման/արտահանման համար փաստաթղթերն ընդունում և տրամադրում է էլեկտրոնային եղանակով՝ trade.gov.am հարթակի միջոցով, բացառությամբ տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա (Միասնական ցանկի 1.3 բաժին) տեղեկատվության ներմուծման/արտահանման համար իրականացվող գործընթացից:
Նշում.
ՀՀ ԱԱԾ կողմից տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա (Միասնական ցանկի 1.3 բաժին) տեղեկատվության ներմուծման/արտահանման համար տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ընթացակարգը չի փոփոխվել: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային փոստի միջոցով և տրամադրվում թղթային տարբերակով:
Հայտեր
Ներբեռնել. Եզրակացության հայտ
Կոնտակտներ.
Հեռ. +374 15 579762, +374 15 579241
էլ.փոստ. 2.19crypto@sns.am
Հեռ. +374 15 579561
էլ.փոստ. 2.17hts@sns.am
Հեռ. +374 15 579608
էլ.փոստ. 1.3tpagir@sns.am, 1.3tpagir@sns.am
Պետական տուրքի վճարման համար առանձնացված գանձապետական հաշվեհամարներն են.
- Իրավաբանական անձանց համար՝ 900005000840
- Ֆիզիկական անձանց համար, ովքեր գրանցված են որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ՝ 900005000857
ՀՀ ԱԱԾ կողմից լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրելու համար հայտերն ընդունվում և լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ` «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով։ Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` հայտատու) կողմից հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով։ Այլ երկրներում ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում ՀՀ ԱԱԾ կողմից լիցենզիան կամ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) կարող են տրամադրվել թղթային եղանակով:
ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման/ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով հաստատված ընթացակարգերը:
1․ ԵՏՀ Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» N 125 որոշում:
2. ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի «Ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևի մասին, որոնց նկատմամբ եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ, և այդ ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մասին» N 45 որոշում։
3․ ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում:
4. ՀՀ ԱԱԾ տնօրենի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման կանոնակարգը սահմանելու մասին» 2015 թվականի մարտի 11-ի N 2-Ն հրաման։
5. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցման կանոնակարգերը սահմանելու և ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 8-Ն հրաման։
Գրանցված ծանուցումների (նոտիֆիկացիաների) ԵՏՀ կայք էջը՝
https://portal.eaeunion.org/sites/odata/_layouts/15/Portal.EEC.Registry.Ui/DirectoryForm.aspx?ViewId=859ec98d-f4fe-423a-b6bc-d01b53fd4b7c&ListId=0e3ead06-5475-466a-a340-6f69c01b5687&ItemId=232
Ծանուցումների (նոտիֆիկացիաների) լրացման և ձևավորման ԵՏՀ կայք էջը՝
http://adp.eurasiancommission.org/_layouts/15/portal.eec.printform/newform.aspx?isdlg=1
Ծանուցումների (նոտիֆիկացիաների) լրացումն և լիազոր մարմին ներկայացնելն իրականացվում է ԱՊՐԱՆՔՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔՆ) ԱՐՏԱԴՐՈՂԻ կամ նրա կողմից լիազորված անձի կողմից։
Պարզաբանումներ
1. ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ սահմանված ապրանքների Միասնական ցանկի 2.17 բաժին ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքները, ՈՐՈՆՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ և ԵՏՀ կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ սահմանված ապրանքների Միասնական ցանկի 2.19 բաժին ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքները, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ, ՀՀ մաքսային տարածք ներմուծման/արտահանման համար, ներմուծող/արտահանող անձը/կազմակերպությունը (այսուհետ՝ հայտատուն) պետք է ՀՀ ԱԱԾ–ից ստանա լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)։
2. Լիցենզիայի ձևակերպման համար հայտատուն «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ, ներկայացնում է «ԵՏՀ Կոլեգիայի 24 նոյեմբերի 2023թ. N 125» որոշմամբ հաստատված հրահանգին համապատասխան կազմված լիցենզիա ստանալու մասին հայտը՝ լրացված ռուսերեն լեզվով (տարբեր ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր ունեցող ապրանքների համար լրացվում են առանձին հայտեր) և ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. N2-Ն կամ 30.11.2015թ. N8-Ն հրամաններով պահանջվող այլ փաստաթղթերը։
3. Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար հայտատուն ներկայացնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. N2-Ն և 30.11.2015թ. N8-Ն հրամաններով պահանջվող փաստաթղթերը։
4. Ներմուծման/արտահանման համար տրվում է մեկանգամյա լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)՝ առավելագույնը մեկ տարվա ժամկետով, իսկ ծանուցման (նոտիֆիկացիայի) ժամկետը որոշում է ապրանքը արտադրողը։
5. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.6 հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ից երրորդ երկրների հետ արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման և/կամ արտահանման համար մեկանգամյա լիցենզիաների և թույլտվությունների կամ դրանց կրկնօրինակների տրամադրման համար, համաձայն ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. թիվ 2-Ն հրամանի հավելված N1-ի 12-րդ կետի 4-րդ ենթակետի, 30.11.2015թ. թիվ 8-Ն հրամանի հավելված N1-ի 11-րդ կետի 4-րդ ենթակետի և 15-րդ կետի 3-րդ ենթակետի, հայտին կից փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը (բազային տուրքի չափով):
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։