1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, հաշվառվել պահեստազորում) կամ օրենքով սահմանված հիմքերով և կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից և չունի օրենքով սահմանված վերափորձաքննություն անցնելու պարտականություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
3. Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սպայական պաշտոններում քաղաքացիները ծառայության ընդունվում են բարձրագույն կրթության, իսկ ենթասպայական պաշտոններում՝ առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:
5. Թեկնածուի անձնական, գործնական և բարոյական հատկանիշները ներառում են՝
- հայրենասիրությունը,
- օրինապահությունը,
- հավատարմությունը զինվորական երդմանը,
- պատասխանատվության բարձր զգացումը,
- համեստությունը,
- բարյացակամությունը,
- օբյեկտիվ ինքնագնահատման ունակությունը,
- տոկունությունը,
- աշխատասիրությունը և կամային բարձր հատկանիշները,
- բարեվարքությունը,
- հանդուրժողականությունը,
- բարեկրթությունը,
- համարձակությունը,
- ազնվությունը,
- հնարամտությունը,
- բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը,
- հոգեկան կայունությունը և սթրեսակայունությունը,
- մարդկանց հետ շփվելու և աշխատելու ունակությունը,
- կարգապահությունը,
- անձնվիրությունը:
6. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումն իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում: Բժշկական հետազոտությունը ներառում է նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը:
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի`
1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.
3) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
4) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
8) լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական կազմակերպության անդամ.
9) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ազգային անվտանգության մարմինների ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:
3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի ծառայությունից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության անդամ կամ աշխատող, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունից արձակման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:
6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին պետական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ուսումնական հաստատություններում սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող մասնագիտություններով հեռակա ուսուցման ձևով` միայն պետական լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող և ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձևով սովորող քաղաքացին պաշտոնի նշանակվելիս պարտավոր է ապահովել սույն մասով նախատեսված պահանջի կատարումը՝ պետական լիազոր մարմին ներկայացնելով հեռակա ուսուցման ձևի անցնելու վերաբերյալ փաստաթղթերը:
1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի համալրումն ապահովելու համար կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում՝ անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, ինչպես նաև Պահպանության դաշնային ծառայության ակադեմիայում (ք. Օրյոլ):
2.ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում և ՊԴԾ ակադեմիայում (ք. Օրյոլ)` ինժեների որակավորում, որից հետո նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և նրանք ծառայության են անցում ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:
Ուսման տևողությունը 5 տարի է: Այդ ընթացքում ունկնդիրներն ու կուրսանտներն ապահովվում են բուհերի տարածքում տեղակայված հանրակացարանով, անվճար սննդով և կրթաթոշակով:
ՌԴ համապատասխան ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո ՀՀ ԱԱ մարմիններում 5 տարուց պակաս ծառայելու կամ ուսումն առանց հարգելի պատճառների դադարեցնելու կամ ՌՈՒՀ-ից հեռացվելու դեպքերում արձակվելիս զինծառայողը՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ 2003 թ. օրենքի 45-րդ հոդվածի, այլ օրենքների և իրավական ակտերի համաձայն, պարտավոր է փոխհատուցել ՌՈՒՀ-ում սովորելու հետ կապված ծախսերը:
3. Ընդունելությանը կարող են մասնակցել ստորև նշված, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձինք, ովքեր վարժ տիրապետում են հայերենին և ռուսերենին, իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական հատկանիշներով համապատասխանում են ՀՀ ԱԱԾ զինծառայողին ներկայացվող պահանջներին`
- ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները.
- միջնակարգ կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 23 տարեկան անձինք.
- ավագ դպրոցն ավարտած, սակայն 18 տարին չլրացած անձինք:
4. Թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումը իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում և ներառում նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը:
Թեկնածուները, սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:
5. Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող համապատասխան բարդության աստիճանի հետևյալ քննությունների հիման վրա՝
ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար՝
- հայոց լեզու (թելադրություն)
- ռուսաց լեզու (թելադրություն)
- օտար լեզու (բանավոր)
- ընդհանուր գիտելիքների թեստ (գրավոր)
- ֆիզիկական պատրաստության ստուգարք հետևյալ նորմատիվներով`
Վազք 100 մ |
Վազք 1000 մ (րոպե, վայրկյան) |
Ձգում պտտաձողի վրա | Հրումներ գետնից | ||||||||||||
|
|
|
|
||||||||||||
|
|
|
|
ՌԴ ԱԴԾ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար՝
- հայոց լեզու (թելադրություն)
- ռուսաց լեզու (թելադրություն)
- մաթեմատիկա (գրավոր)
- ընդհանուր գիտելիքների թեստ (գրավոր)
- ֆիզիկական պատրաստության ստուգարք հետևյալ նորմատիվներով`
Վազք 100 մ |
Վազք 1000 մ (րոպե, վայրկյան) |
Ձգում պտտաձողի վրա | Հրումներ գետնից | ||||||||||||
|
|
|
|
||||||||||||
|
|
|
|
ՌԴ ՊԴԾ ակադեմիա (ք.Օրյոլ) ընդունվողների համար՝
- հայոց լեզու (թելադրություն)
- ռուսաց լեզու (թելադրություն)
- մաթեմատիկա (գրավոր)
- ֆիզիկա (գրավոր)
- ֆիզիկական պատրաստության ստուգարք հետևյալ նորմատիվներով`
Վազք 100 մ |
Վազք 1000 մ (րոպե, վայրկյան) |
Ձգում պտտաձողի վրա | Հրումներ գետնից | ||||||||||||
|
|
|
|
||||||||||||
|
|
|
|
Ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումն իրականացվում է ՀՀ ԱԱԾ մանդատային հանձնաժողովի նիստում, և կայացվում է համապատասխան որոշում:
6. ՌԴ նշված ռազմաուսումնական հաստատությունների հերթական ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ից մինչև մարտի 15-ը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԱԱԾ ընդունարան` ք. Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 010 58 90 89, 015 57 91 77 հեռախոսահամարներով: Իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության ընդունվելու հարցերով` 015 57 97 74:
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։