ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում և ՊԴԾ ակադեմիայում (ք. Օրյոլ)` ինժեների որակավորում, որից հետո նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և նրանք ծառայության են անցում ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:
Ուսման տևողությունը 5 տարի է: Այդ ընթացքում ունկնդիրներն ու կուրսանտներն ապահովվում են բուհերի տարածքում տեղակայված հանրակացարանով, անվճար սննդով և կրթաթոշակով:
ՌԴ համապատասխան ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո ՀՀ ԱԱԾ մարմիններում 5 տարուց պակաս ծառայելու կամ ուսումն առանց հարգելի պատճառների դադարեցնելու կամ ՌՈՒՀ-ից հեռացվելու դեպքերում արձակվելիս զինծառայողը՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ 2003 թ. օրենքի 45-րդ հոդվածի, այլ օրենքների և իրավական ակտերի համաձայն, պարտավոր է փոխհատուցել ՌՈՒՀ-ում սովորելու հետ կապված ծախսերը: