Ծնվել է 1903 թ-ին Դաղստանում:
1932-1935 թթ. սովորել է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտի դիվանագիտության ֆակուլտետի ճապոներենի բաժնում: 1935-1937 թթ. եղել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի արևելյան բաժնի ունկնդիր: Տիրապետել է անգլերենին, ճապոներենին, թուրքերենին:
1937 թ-ից ԽՍՀՄ ՆԳԺԿ աշխատակից էր: 1944-1945 թթ. Տոկիոյում արտաքին հետախուզության ռեզիդենտն էր: 1945-1949 թթ. ռեզիդենտն էր Հյուսիսային Կորեայում: 1951-1954 թթ. ռեզիդենտն էր Հնդկաստանում: 1954-1959 թթ. աշխատել է ԱԳՎ ապարատում: 1962 թ-ից դասավանդել է ՊԱԿ-ի Ֆ. Է. Ձերժինսկու անվան Բարձրագույն դպրոցում:
Մահացել է 1976 թ-ին: