ԹԵԺ ԳԻԾ 1-91
×
Team Photo

ՂԱՍԱԲՅԱՆՆԵՐ

Զոհրաբ և Արշալույս

Զ. Ղասաբյանը ծնվել է 1919 թ-ին Ստամբուլում: Պատմական գիտությունների դոկտոր Զ. Ղասաբյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ ավագ գիտաշխատող: Կատարյալ տիրապետել է բուլղարերենին, ֆրանսերենին, թուրքերենին, քրդերենին, ռուսերենին:

1922-1946 թթ. Զ. Ղասաբյանը բնակվել է Բուլղարիայում: Ֆաշիստական ռեժիմի դեմ ընդհատակյա պայքարի ակտիվ մասնակիցներից էր, որի համար ձերբակալվել և դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 1944 թ-ին պարտիզանների կողմից ազատվել է բանտից և նրանց շարքերում մարտնչել մինչև պատերազմի ավարտը:

Ա. Ղասաբյանը ծնվել է 1921 թ-ին Թուրքիայում: Մինչև 1946 թ-ին բնակվել է Բուլղարիայում, որտեղ ամուսնու հետ մասնակցել է ընդհատակյա գործունեությանը:

Պետանվտանգության մարմինների հետ Զ. Ղասաբյանը սկսել է համագործակցել 1956 թ-ից: Իր կնոջ` Ա․ Ղասաբյանի հետ հետախուզական դասընթացներ է անցել Մոսկվայում: 1963-1969 թթ. հաջողությամբ աշխատել են գաղտնի հետախուզության շարքերում: Զ. Ղասաբյանը մահացել է 2006 թ-ին։

Կանխի՛ր կոռուպցիան